01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Կուսակցություն ստեղծելը հեշտ է, այն կայացնելն է դժվար» /վիդեո/

Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը դժվարանում է  կանխատեսումներ անել։ Ասաց՝ անկախ ամեն ինչից՝ կուսակցություն ստեղծելը հեշտ է, բայց հետո գոյություն ունի մաքառման ճանապարհ, որն ամեն կուսակցություն պիտի կարողանա հաղթահարել։

«Պետք է ասեմ, որ միշտ կողմ եմ ստեղծարար աշխատանքներին, միավորումներին։ Կուսակցություն ստեղծելը հեշտ է, բայց չափազանց դժվար է այն կայացնելը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը։

Պատգամավորընշեց, որ քաղաքական գործչին իր անցած քաղաքական ճանապարհը նման հարցերում կարող է օգնել:
«Քաղաքական գործչի անցած ուղին այսպիսի դեպքերում օգնում է, իսկ Օսկանյանն, անշուշտ, ունի փորձ։ Բայց, անկեղծ ասած, չգիտեմ՝ այս պարագայում ինչ կլինի, որովհետև կուսակցությունը կայացնելու համար շատ հանգամանքներ կան։ Չգիտեմ՝ ինչպես կձևավորվի իրենց ճակատագիրը։ Բայց, ամեն դեպքում, հաջողություն եմ մաղթում նրանց»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ