26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հանգիստ թողեք բժիշկներին». տագնապ առողջապահության համակարգում

Օրերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ  երևում է, թե ինչպես է շտապօգնության բժիշկը խոսում տարեց տղամարդու հետ, ում ինքնազգացողությունը վատացել էր : Նրան օգնություն ցուցաբերելու համար հրավիրվել էր շտապ բժշկական օգնություն:

«Արի գոնե, նստի: Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հըմի հիվանդանոց, հավեսդ չունեմ»,- ասում է բժիշկը այգում՝ գետնին պառկած տարեց մարդուն ու հեռանում:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը  բժիշկ Վահրամ Անդրեասյանին աշխատանքից ազատել է: Այսօր մի խումբ բժիշկներ պահանջում են, որ նրան աշխատանքի վերադարձնեն:

Այս առնչությամբ  Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրառել է. «Ես՝ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի բժիշկ Մանկաբարձ Գինեկոլոգ Արամ Աշոտովիչ Սարգսյանս խնդրում եմ բոլոր համապատասխան մարմիններին մեր հարգելի բժիշկ Վահրամ Անդրեասյանին, անհապաղ հետ կանչել աշխատանքի:

Նրա նման բարձր կարգի մասնագետների կարիքը հայ ազգը շատ ունի: Հիվանդը կամովին հրաժարվել է, սա էլ փաստը՝ հիվանդի խոսքը: Բժշկի հեռանալուց հետո, տարեց մարդը հավաքված քաղաքացիներին ասում է, որ ինքը չի ցանկանում ոչինչ անել՝ ոչ նստել, ոչ հիվանդանոց գնալ: Նա նաեւ ստորագրում է բժշկական թերթիկի վրա, որ հրաժարվում է գնալ հիվանդանոց:

Բժշկի արտահայտության պատճառով բուժաշխատող չեն հեռացնում. «… Արի գոնե նստի: Հազար մարդ կա ստեղ, հո դու խայտառակ չե՞ս: Չե՞ս գալիս հիմա հիվանդանոց: Հավեսդ չունեմ»:

Հերիք է անտեսեք բժիշկներին ու հուսահատե՛ք, թողեք թող հանգիստ մեր աշխատանքը կատարենք:

Գոնե թև ու թիկունք լինեք մեզ, ոտնահարում եք մեր իրավունքները և ոչ միայն չեք հարգում բժիշկներին ՝ այլև թշնամություն եք սերմանում…»:

Գլխավոր լուսանկարում՝ Վահրամ Անդրեասյան

Լուսանկարում՝ Արամ Սարգսյանdadc66b7bbe903

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ