25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ».Տարոն Մարգարյան

Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում  բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ծառերի գարնանային էտը: Նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ է ծաղկապատմանն անհրաժեշտ ծաղկասածիլների խմբաքանակի ներկրման գործընթացը:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ, ինչպես նաև շարունակել խստացված հսկողությունը ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու ուղղությամբ:

«Յուրաքանչյուր տարի մենք նոր այգիներ ու պուրակներ ենք ստեղծում, ավելացնում ենք կանաչ տարածքները, ծառատունկեր ենք իրականացնում: Բայց դրան զուգահեռ քաղաքում դեռևս շարունակվում են ապօրինի ծառահատման դեպքեր գրանցվել: Փաստորեն, մեր օրերում դեռևս որոշ մարդկանց անհրաժեշտ է բացատրել, որ ծառը պետք է խնամել, այլ ոչ թե՝ կտրել: Նման մարդիկ պետք է սահմանված կարգով ենթարկենք պատասխանատվության օրենքի խստությամբ: Որևէ մեկը չի կարող բացառություն լինել, և այս հարցում ակնկալում եմ նաև սերտ համագործակցություն իրավապահ մարմինների հետ. ամեն առանձին դեպքի մասով ուղարկեք համապատասխան գրություններ Երևանի դատախազությանն ու ոստիկանությանը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ