06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հոպայի հայ վարորդները փակել են Սարպիի սահմանային անցակետը երկու կողմերից

Այսօր լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, թե  Թուրքիայի Հոպա քաղաքում մարտի 13-ին, բեռնատար մեքենաները, որոնց վարորդները հիմնականում հայեր են, փակել են Վրաստան-Թուրքիա Սարպի սահմանային անցակետը երկու կողմերից եւ թույլ չեն տալիս ոչ մի մեքենայի անցնի սահմանային անցակետով:

Armweeklynews-ի փոխանցմամբ, այս կերպ վարորդները փորձում են իրենց բողոքն արտահայտել Վրաստանի իշխանությունների կողմից թուրքական համարներով բեռնատարների նկատմամբ միտումնավոր մեծ տուգանքներ կիրառելու եւ մաքսային խոչընդոտների դեմ:
Առայժմ ոչ թուրքական, ոչ էլ՝ վրացական կողմը, չի կարողանում բացել անցակետը:
Այն հայկական ընկերությունները, որոնք բեռներ են սպասում Թուրքիայից, ստիպված են երկար սպասել:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք էլ լրատվամիջոցներից են տեղեկացել, որ Թուրքիայի Հոպա քաղաքում, բեռնատար մեքենաները, փակել են Վրաստան-Թուրքիա Սարպի սահմանային անցակետը :

«Մենք պաշտոնական որևէ տեղեկատվության դրա վերաբերյալ չունենք», -նշեց  Բալայանը:

Նշենք, որ Թուրքիայի Հոպա քաղաքում երկու տասնյակից ավելի ընկերություններ զբաղվում են բեռնափոխադրումներով Վրաստանի տարածքով դեպի Հայաստան, Ռուսաստան Ադրբեջան, Միջին Ասիա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ