29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շարունակվում է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Կորեայի Հանրապետություն

Մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալություն (KOICA): Պատգամավորները շրջել են գործակալությունում` ծանոթանալով պատմությանը եւ գործունեությանը:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են KOICA-ի Ծրագրերի եւ տարածաշրջանային համագործակցության հարցերով փոխնախագահ Սունգհո Չոի հետ:

Ողջունելով հյուրերին` պարոն Սունգհո Չոն նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը եւ հույս է հայտնել, որ այցը նպաստավոր կլինի Հայաստան-Կորեա փոխգործակցության ամրապնդման համար:

Սամվել Ֆարմանյանն իր խոսքում նշել է, որ մեծապես տպավորված է Կորեայի սոցիալ-տնտեսական զարգացման ու ժողովրդավարացման փորձով եւ այն փաստով, որ Կորեան բավական կարճ ժամանակում հասել է տնտեսական զարգացման բարձր մակարդակի: Հայկական պատվիրակության անդամներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել Կորեայի Միջազգային համագործակցության գործակալությանը` ՀՀ ԱԺ-ին հատկացրած մեծ օժանդակության համար, որը, համաձայն պատգամավորների, եղել է նպատակային եւ հնարավորություն է տվել տեխնիկապես վերազինել Ազգային ժողովի նիստերի դահլիճը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ՀՀ ԱԺ-ի եւ KOICA-ի միջեւ:

Մարտի 12-ին Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սոգանգի համալսարան, հանդիպել համալսարանի պրոֆեսոր Լիի, ինչպես նաեւ Կորեայում սովորող հայ ուսանողների հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ