02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ

Կորեայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մարտի 10-ին հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Յունգ-մին Նոի հետ: Պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել Յունգ-մին Նոին՝ Կորեայի Հանրապետություն այցի հրավերի համար եւ հույս է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունները կշարունակեն զարգանալ խորհրդարանների միջեւ սերտ համագործակցության արդյունքում: Իր խոսքում Սամվել Ֆարմանյանը բարձր է գնահատել Յունգ-մին Նոի ջանքները` ուղղված հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության խնդրին: Հայկական պատվիրակության անդամները կարեւորել են պարոն Նոի ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնմանը` վկայակոչելով նրա հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը, որի առաջին գլխում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության խնդրին: Հանդիպման ընթացքում Սամվել Ֆարմանյանը պարոն Նոին փոխանցել է ապրիլ ամսին Երեւանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցության հրավերը:

Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա կորեական մշակույթի եւ լեզվի նկատմամբ, ինչի վկայությունն է նաեւ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կորեերեն լեզվի կենտրոնի գործունեությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային կապերի ընդլայնման անհրաժեշտությանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Կորեական թերակղզում տիրող իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաեւ միջազգային այլ հիմնախնդիրների շուրջ: Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում պետք է դրվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ