Հայ շախմատիստները մեդալ չնվաճեցին

Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցում էին նաև մեր շախմատիստները:
Ա խմբում հանդես եկած մեր շախմատիստները՝ Տիգրան Լ.Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մ.Մարտիրոսյանը ինը հնարավորից վաստակեցին 5-ական միավոր և բաժանեցին 21-36-րդ տեղերը:
Բ խմբում լավագույն արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը: Նա 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ կես միավորով հետ մնալով առաջատար եռյակից: Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, վաստակեց 5,5 միավոր և բավարարվեց 17-րդ արդյունքով:
Գ խմբում հանդես եկած մեր շախմատիստները նույնպես ցածր արդյունքներ ցույց տվեցին: Համեմատաբար ավելի լավ հանդես եկավ Արթուր Դավթյանը. նա 5,5 միավորով մրցաշարն ավարտեց 15-րդ հորիզոնականում: