15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրությունները մայրենի լեզվին էլ են վնասում

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է: ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մայրենի լեզվի հետ կապված խնդիրներին, նշեց, որ դրանց նկատմամբ պետք է տարվի ավելի արդյունավետ, ավելի ուղղորդված գործունեություն:

“Մեզ անհրաժեշտ է լեզվամտածողության պետական ծրագիր: Կա օրենսդրական նախաձեռնություն, որն առաջ չի գնում, իսկ գործադիր մարմինն էլ ստեղծված իրավիճակում փորձում է կիրառել եղածը”,-ասաց նա` հավելելով, որ երկու տարի է` օրենսդրական նախաձեռնությունը պտույտների մեջ է` կապված ընտրությունների հետ: Նա հույս հայտնեց, որ գոնե այժմ ամեն ինչ կստացվի, և օրենքը կընդունվի:

 

Սերգո Երիցյանի խոսքով, տերմինաբանական խորհրդի ձեւավորման անհրաժեշտություն կա: Մարմին, որը կիրականացնի որոշակի հսկողություն: “Սակայն կա կարծիք, որ այդ խորհրդի որոշումները կարող են վտանգել մեր տնտեսության զարգացումը: Դա աբսուրդ է”,-նշեց լեզվի տեսչության պետը:

 

Երիցյանը նշեց, որ իրենք միակ տեսչություն են, որ չունեն օրենք իրենց տեսչության գործունեության մասին:

 

“Մենք իրավունք չունենք որևէ իրավախախտման դեպքում տուգանք տալ, այլ պիտի դիմենք դատարան: Ուրիշ ոլորտներում տեսչությունն է տուգանում, և եթե տնտեսվարող սուբյեկտը համաձայն չէ, ինքն է դիմում դատարան: Սակայն մեր աշխատակիցները զբաղված են դատական պրոցեսներով, և կան գործեր, որոնք տևում են մեկ կամ երկու տարի”:

 

Իսկ լեզվի խախտումներ կան թե մասնավոր, թե պետական սեկտորում, 80% դեպքերում  խախտումներ լինում են մասնավոր սեկտորում:

 

Նախորդ տարվա խախտուները, ըստ Սերգո Երիցյանի, առնչվում են ցուցանակներին:

 

“Ժամանակին ես կարծում էի, թե տաս տարին բավարար չէ Երևանի կենտրոնում հաջողությունների հասնելու համար, սակայն այժմ ես ետ եմ վերցնում իմ խոսքերը: Մայրաքաղաքի կենտրոնում բավականին ընդունելի իրավիճակ է “,-նկատեց բանախոսը:

 

Նախորդ տարվա տվյալներով իրականացվել է 75 վարույթ, որոնց մի մասը դեռ դատարանում է:

 

Համացանցի լեզվի հետ կապված դատողություններ անելով` Սերգո Երիցյանն ասաց, որ տեղեկատվության արագությունը բերում է տառասխալների, սակայն դրանից հետո կատարվում են ուղղումներ:

“Իսկ սերիալների առումով որոշակի բան փոխվել է, սակայն կորավ մեր դրամատուրգիան: Չպետք է ծամածռումներին ծառայեցնել մայրենին: Անգամ դրամատուրգիան կարելի է փոխել մայրենու ճիշտ օգտագործմամբ”,-ասաց Սերգո Երիցյանը:

 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ