11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հարված թիկունքից

ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ծավալուն հոդված է հեղինակել Հայաստանի մասին, որտեղ անդրադարձել է հայկական բանակի հնարավորություններին եւ Հայաստանի դերին՝ հնարավոր ռուս-թուրքական պատերազմում։

Հեղինակն իր «Ֆորպոստ հարցերով» հոդվածում մանրամասն թվարկել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում առկա ռազմական տեխնիկան եւ սպառազինությունները։ Նա անգամ զորամասերի անվանումներն ու գտնվելու վայրերն է նշել, թեեւ Հայաստանում դա պետական գաղտնիք է համարվում:

Հեղինակն իր հոդվածում նշում է, որ Հայաստանի զինված ուժերը Անդրկովկասում այսօր ամենաբարձր ռազմական ու հոգեբանական պատրաստվածությունն ունեն, սակայն ռազմական տեխնիկայի քանակով ամենափոքրն են։

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ հեղինակը նշում է, որ Անկարայի եւ Մոսկվայի «երկարատեւ սիրավեպը» ավարտվեց, եւ այժմ չի կարելի բացառել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ռազմական կոնֆլիկտ կլինի, եւ նման դեպքում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան առաջին գծում կլինի։ Եւ այս դեպքում Հայաստանն էլ ստիպված կլինի պատերազմել։

Այս դեպքում Հայաստանը ստիպված կլինի մյուս հակառակորդին էլ դիմակայել՝ Ադրբեջանին։ Եւ սա կարող է Հայաստանին օկուպացնել, էլ չասած Լեռնային Ղարաբաղի կորստի մասին։

Մյուս կողմից, ասում է հեղինակը, Երեւանը, ուղղակիորեն Ռուսաստանի կողքին կանգնելով, դառնում է Մոսկվայի միակ իրական դաշնակիցը, բացի այդ՝ հնարավորություն է ստանում իր գլխավոր վտանգներից մեկից՝ թուրքական վտանգից երկար ժամանակով ազատվել․․․

Հայկական մամուլը խիստ քննադատության է արժանացրել հոդվածը՝ սա որակելով որպես թիկունքից հարված: Նշվում է, որ այս կարգի տեղեկատվությունը ՌԴ պաշտպանական գերատեսչության եւ քաղաքական ղեկավարության աջակցության աջակցության եւ հրահանգի արդյունքն է: Սա Մոսկվայի կողմից վերջին մեկ տարում երկրորդ այսօրինակ քայլն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ