14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարկային տեսչության ծառայողները պաշտոնեական կեղծիք են կատարել

Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ Արարատ Շ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները ստուգում են կատարել իրեն պատկանող ձեռնարկությունում և կազմել են ստուգման ակտ, սակայն հետագայում պարզել է, որ հիշյալ ակտում իր անվան դիմաց դրված ստորագրությունը կեղծված է:

Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ