24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 660 հազ. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 29.02-04.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 900.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 265,0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Մասնավորապես`

 Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից  ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 197 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում  թվով 10 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 300լ/վրկ ծավալի ջուր: ՀՀ Արարատի մարզում 91 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման արդյունքում չափաբերվել են 6 խորքային հորեր, ինչի արդյունքում պակասեցվել է 210լ/վրկ  ծավալի ջուր:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 200,0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 138.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Անտառների և կենսաբազմազանույան վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված որսի կանոնների  խախտման  համար ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 5.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված 9 խախտումների  արդյունքում  առգրավվել է 40,0կգ /88 հատ/  <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական կազմակերպություն, <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և  Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ դպրոց:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և  առգրավվել է տիրազուրկ 2 ձկնորսական ցանց:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 660,0հազ.դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ