07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իմ եկամուտները շատ չեն, չեմ կարողացել թանկարժեք նվերների կողմը նայել

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է,  որ Մարտի ութին կնոջ համար լավագույն նվերը ծաղիկներն  են:

‹‹Կարծում եմ, որ այն կանայք, ովքեր ամենից կարևորը նյութական արժեքները չեն համարում, սիրում են ստանալ ծաղիկներ: Իսկ ես այդպիսի նվերներ սիրում եմ մատուցել ինչպես իմ ընտանիքում, այնպես էլ աշխատավայրում, հարազատներին: Դա, գուցե պայմանավորված է նրանով, իմ եկամուտները շատ չեն, ու չեմ կարողացել թանկարժեք նվերների կողմը նայել››,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վ. Բոստանջյանը կարծում է, որ կանցնա ու աղջիկներին հարկավոր է նվերներ մատուցել ցանկացած հարմար առիթի դեպքում. Էական չէ՝ այդ օրը տոնական կլինի՞, թե՞ ոչ:

‹‹Կարծում եմ, որ Մարտի ութին կանանց ու աղջիկներին արժե նվիրել ծաղիկներ: Այդպիսի նվերը գեղեցիկ է ու հաճելի››, – նշեց տնտեսագետը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ