ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
Անգնահատելի է ձեր դերը մեր հայրենիքի, հայ ընտանիքի կայացման ու ամրապնդման, մատաղ սերնդի դաստիարակության, կրթության և ազգապահպանության գործում: Պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ, որը խորհրդանշում է նաև ձեր գեղեցկությունն ու բարությունը, կյանքը գունավորելու և նոր լիցքեր հաղորդելու ձեր կարողությունը:
Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր, թող մշտապես գտնվեք ձեզ շրջապատող տղամարդկանց սիրո, ջերմության և հոգատարության ներքո, արժանանաք նրանց գնահատանքին ու երախտագիտությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն: Թո՛ղ միշտ խաղաղություն ու բարօրություն լինի ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում: