07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Տ. Մարգարյանը շնորհավորում է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆեսբուք սոցիալական հարթակում շնորհավորել է Կանաց միջազգային օրվա արթիվ:

Մասնավորապես Տ. Մարգարյանը գրել է.

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Ժամանակակից մարտահրավերների պայմաններում գնալով ավելի ու ավելի է մեծանում ձեր դերը մեր երկրի, նաև մեր սիրելի մայրաքաղաքի, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Եվ որքան էլ ծանրաբեռնված ու բազմազբաղ, այնուամենայնիվ դուք շարունակում եք մնալ հայկական ավանդական ընտանիքի, հայ օջախի ամրության անսասան հենասյունը:

Դարեր շարունակ անսպառ համբերությամբ զբաղվելով տան, ընտանիքի առօրյա հոգսերով, մեր ժողովրդի համար բախտորոշ պահերին դուք միաժամանակ նաև արիության ու հերոսության օրինակ եք հանդիսացել թե՛ ժամանակակիցների և թե՛ ապագա սերունդների համար:

Եվ այսօր էլ ձեր նվիրումով, բարեխիղճ աշխատանքով, հարազատ տունը, քաղաքն ու երկիրն ավելի լավը դարձնելու ազնիվ մղումներով դուք շարունակում եք օրինակ հանդիսանալ եկող սերունդների համար:
Մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին քաջառողջություն, հարատև սեր ու երջանկություն: Թող գարնանային ուրախ տրամադրությունը և կանացի հմայքն անպակաս լինեն ձեզանից. հաջողությունը, երջանկությունն ու հաճելի անակնկալներն էլ դառնան ձեր կյանքի ուղեկիցը։

Շնորհավոր մարտի 8»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ