08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավանդական դարձած սոցիալական նախաձեռնություն` մարտի 8-ի նախօրյակին

Կանանց միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը հանդես  են եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ:

Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, արցախյան ազատամարտի մասնակից կանանց , զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 2000 կանայք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն են ունեցել դիտելու Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» երաժշտական ներկայացումը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մինչ ներկայացումը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` կանանց միջազգային օրվա առթիվ:  Նա նաև հատկանշել է, որ նման միջոցառումները լինելու են  շարունակական:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Նահապետյանը և Աստղիկ Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը: Ներկայացումից հետո տոնական նվերներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ են  հանձնվել դահլիճում ներկա բոլոր կանանց: Նրանք իրենց երախտիքի խոսքն են հղել Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդին` նմանօրինակ միջոցառումներով իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ