14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մտահոգիչ փաստեր հայուհիների մասին

«Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ կանայք ստանան ավելի բարձր աշխատավարձ, քան` տղամարդիկ»,-հայտարարեց անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության» արդյունքները:

Մանասյանի  խոսքով՝ պետական հատվածում զբաղվածների շուրջ 60  տոկոսը կանայք են,  բայց նրանց 50 տոկոսից ավելին ստորին օղակներում են զբաղված՝ որոշում կայացնող չեն: Ըստ վիճակագրության՝ բարձրագույն պաշտոններում 90 տոկոսը տղամարդիկ են, որոշումների կայացման մակարդակում՝ բաժնի պետեր, վարչության պետեր և այլն, դարձյալ տղամարդկանց ներկայացվածությունը բարձր է՝ 60 տոկոսից ավելին:

Բայց որքան էլ կանայք որոշակի  վարձատրվող ոլորտներում են կենտրոնացած, այդուհանդերձ լինելով այդտեղ՝ նրանք երբեք չեն կարողանում որոշումների կայացման մակարդակում ներկայացված լինել:

Մանասյանը գնահատմամբ` Հայաստանում կայանք, կարծես թե, միտումնավոր ետ են մղվում գիտելիքահեն ոլորտներից:

Այդպես, դպրոցում աղջիկները լավ են սովորում մաթեմատիկա կամ ֆիզիկա, բայց հետո, չգիտես ինչու, այդ ուղղությամբ չեն շարունակում ու թերևս դա է պատճառը, որ, օրինակ, բարձր վարձատրվող ՏՏ ոլորտում կանայք շատ քիչ են ներկայացված:

«Մեկ այլ մտահոգիչ պատկեր, որ այս ուսումնասիրությունն առաջ քաշեց. 2001-2011 թվականներին կանանց ներկայացվածությունը փորձագիտական մակարդակում 60 տոկոսից նվազել է և այսօր կազմում է շուրջ 20 տոկոս: Այսինքն՝ կանայք փորձագիտական,  գիտելիք պահանջող աշխատանքներից այս տարիներին դուրս են մղվել»,- նշեց նա:

Փորձագետի ներկայացմամբ՝ մասնագիտությունների դասակարգման սանդղակում ներկայացված 28 մասնագիտություններից միայն 7-ում են կանայք 50 տոկոսից ավելի կազմում, որոնք փոխկապակցված են այն ոլորտների հետ, որտեղ կանայք 50 տոկոսից ավելի ներկայացվածություն ունեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ