14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քննարկվել են «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածների վերականգնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել է, մասնավորապես, «Արփա-Սևան» թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կատարման ընթացքը: Արծարծվել են «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխմանը, ինչպես նաև շինարարական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Վարչապետն անհրաժեշտ է համարել «Արփա-Սևան» թունելի վերանորոգման աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը, ինչը կնպաստի թունելի արտադրողականության բարձրացմանը, և այդ կապակցությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ