09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Կարևոր վկաները կորե՞լ են. փաստաբանները պահանջում են

Ավետիսյանների շահերը ներկայացնող փաստաբանները պահանջում են ապահովել բոլոր վկաների ներկայությունը։

Նշենք, որ խոսքը ռուսական բազայի ծառայող վկաների մասին է։ Նրանց մի մասը փոխել է ծառայության վայրը, հիմա դա խոչընդոտում է դատական գործընթացին նրանց մասնակցությանը։

Փաստաբանների միջնորդությանն ի պատասխան՝ դատավոր Հարություն Մովսիսյանը հայտնեց, որ նրանք մեկնել են, եւ նրանց հասցեներն անհայտ են։

Փաստաբանները հիշեցրեցին, որ նրանք զինծառայողներ են, եւ նրանց ծառայության վայրը պետք է հայտնի լինի։

«Այդ վկաների ներկայությունը շատ կարեւոր է։ Անհրաժեշտ է պարզել մի շարք հարցեր։ Եթե ռուսական կողմը նրանց Հայաստանից դիտմամբ չի հեռացրել, թող ապահովի նրանց ներկայությունը»,- նկատեց   փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հաջորդ նիստը կկայանա մարտի 11-ին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ