06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մեքենան սահել է ձորը. Երկու մարդ հիվանդանոցում է

Մարտի 3-ին, ժամը 23.41-ին ՏԿԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Բերդ-Վարագավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի (վարորդ Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը:

ՄԻնչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Ս.-ն (ծնվ. 1990թ.) և ուղևոր Ա. Չ.-ն (ծնվ. 1988թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ