09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Կառավարությունը սահմանել է օդանավի անձնակազմի անդամների համազգեստի նկարագիրը

ՀՀ կառավարությունը հաստատեց օդանավի անձնակազմի անդամների՝ թռիչքային անձնակազմի (օդաչու, շտուրման, բորտինժեներ, բորտռադիստ) և սրահի անձնակազմի (բորտօպերատոր, բորտուղեկցորդ) անդամների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ծառայությությունների աշխատողների համազգեստի ձևն ու կրման կարգը սահմանելու որոշման նախագծերը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օդանավի անձնակազմի անդամները կրում են սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է կառավարությունը:

Միաժամանակ, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 520-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ավիացիոն անվտանգության ծառայությունները հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ, և նրանց աշխատողներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը նույնպես սահմանում է կառավարությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ