23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը կշարունակվի

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում 2014 թվականին Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:

Ծրագրի արդյունավետությունն են քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի ղեկավար, ճարտարագետ Ադիլ Լարին և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու վարչական  շրջանի ղեկավարի տեղակալ Արարատ Մարկոսյանը:

Հիշեցնենք, որ աշխատանքները ներառել են շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանահարթակներում դռների և պատուհանների փոխարինում, տանիքի ջրամեկուսացում և շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում։ Դրա շնորհիվ ավելի քան կիսով չափ նվազել է բնակարանների ջեռուցման ամսավճարը: Ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ