07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գոլդբերգը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը կրել է պոլսահայ վարպետի թևնոցը

Ամերիկացի հանրահայտ դերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ և հաղորդավարուհի Վուփի Գոլդբերգը «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայացել է պոլսահայ վարպետի պատրաստած զարդով, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «demkrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Օսկար», «Էմմի», «Գրեմմի» և «Թոնի» մրցանակների բազմակի դափնեկիր Վուպին փետրվարի 29-ին Լոս Անջելեսում կայացած 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կրել է պոլսահայ հայտնի ոսկերիչ-արծաթագործ Սևան Բըչաքչըի թևնոցը:

Հայ ոսկերչի ստեղծագործությունը դարձել է երեկոյի ամենաքննարկված զարդերից մեկը: Գոլդբերգը նշել է, որ թևնոցի հեղինակը ստամբուլաբնակ մի վարպետ է:
Հայտնի է, որ Բըչաքչըն վերոնշյալ թևնոցի լուսանկարնեն ավելի վաղ հրապարակել էր Instagram-ում:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ