20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ն ընդհանուր քաղաքական պատասխանատվություն է ստանձնում․ Աղվան Վարդանյան

Այսօր նախագահական նստավայրում «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագրի ստորագրումից հետո՝ լրագրողների ետ հարց-պատասխանի ընթացքում դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն ընդհանուր քաղաքական պատասխանատվություն է ստանձնում երկրի կառավարման բոլոր ոլորտների համար։
«Այս փաստաթուղթն ինչ-որ առումով ճանապարհային քարտեզ է, որում դրված են երկու ուժերի նպատակները, ինչպես նաև նախագահի վերջին ելույթի դրույթները»,- նշեց Վարդանյանը։
«Համատեղելով քաղաքական ուժերի հնարավորությունները՝ կարողանալու ենք մեր երկրում որակական, արմատական ուղի բացել։ Տա Աստված, որ լինի այդպես։ Մենք այնքան կամք ունենք, որ այս փաստաթղթից բխող անելիքները կկարողանանք կյանքի կոչել։ Ընդհանուր պատասխանատվություն ենք ստանձնում, ու այդ պատասխանատվությունը բոլոր ոլորտներին է վերաբերում»,- շեշտեց Աղվան Վարդանյանը։ Վերջինս անդրադարձավ նայև մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնցում նշվում է, թե ժողովուրդը ՀՅԴ-ի նկատմամբ կորցրեց իր վստահությունը այն պահից ի վեր, ինչ Դաշնակցությունը որոշեց կոալիցիայի մաս կազմել։ Ըստ Աղվան Վարդանյանի՝ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ