17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զինծառայողի մահվան պատճառները կոծկվու՞մ են

2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ահազանգ  ստացվեց, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել զորամասի բուժկետ։ Բուժզննությունից պարզվել էր, որ Գ.Խաչատրյանը գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածք էր ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով, եւ բուժկետում գրանցվել էր նրա բիոլոգիական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու պատճառները։

Ստեղծվել էր  քննչական խումբ, նշանակվել մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել  բազմաթիվ վկաներ, կատարվել  դատավարական այլ գործողություններ:

Henaran.am-ի  հետ զրույցում Գեւորգի հորեղբայր Հարություն Խաչատրյանը պատմեց, որ դեպքից 20 րոպե առաջ էր խոսել Գեւորգի հետ եւ ոչ մի տարիօրինակ բան չէր  նկատել և զինծառայողի հարազատները չեն հավատում նրա ինքնասպանության վարկածին:

«Քննիչները դեռ անցած տարվա վերջին ասում էին, որ փորձաքննություն կանեն և կպարզեն , թե ինչ հանգամանքներում է Գևորգի  մահը վրա հասել, մեզ էլ կհրավիրեն այդ փորձաքննությանը, սակայն առ այսօր ոչ մի տեղեկություն չեն տալիս և մենք արդեն չգիտենք, թե ում դիմենք»- ասում է Հարություն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում զորամասի զինծառայողներ` կապիտան Մ.Ս.Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ.Ա.Վարդեւանյանը,  շարքայիններ Հ.Ա.Մուրադյանը եւ Ա.Հ.Սարգսյանը ձերբակալվել էին: Ա. Ոսկանյանի  եւ Հ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը,  իսկ Հ. Վարդեւանյանի եւ Ա. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ  քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չէին բավարարվել:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ