27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծանր ընտրությունը դեռ առջեւում է. Ժամանակ

Թերթը վերլուծել է հետընտրական քաղաքական հնարավոր զարգացումների սցենարները, ընդգծելով դրանց կարեւորությունը առաջիկա 5 տարիների քաղաքական վեկտորի ընտրության առումով. ինչպիսի ընտրություն կանի նախագահ Սարգսյանը: Թերթը մատնանշում է ընտրությունը 2 բեւեռների միջեւ` քրեաօլիգարխիկ պահպանողական եւ հակաօլիգարխիկ:

“Օլիգարխիկ պահպանողական թեւի համար կոնսոլիդացիոն գործընթացը կարեւոր է, քանի որ հետընտրական շրջանում այս թեւը անխուսափելիոերն հայտնվելու է թիրախի դերում:

Ընդ որում, սա պայմանավորված է լինելու ոչ թե իշխանության մեջ այպես ասած հակաօլիգարխիկ թեւի հավակնություններով եւ պատկերացումներով, որոնք իշխանական համակարգի հետագա պահպանման երաշխիքները համարում են արդիականացումը, այլեւ նաեւ միջազգային հանրության պահանջներով, որի պլաններում եւս Հայաստանը տեղ ունի որպես զգալիորեն փոփոխությունների ենթարկված պետական կազմավորում:

Ներկայիս ընտրություններում սա է ամենաէական հարցերից մեկը: Սակայն այսպես ասած` հակաօլիգարխիք թեւը խնդիր ունի իշխանության մեջ վերածվելու հրապարակային համակարգի մրցակցության նոր մակարդակի եւ արդյունավետության նաեւ իշխանության մեջ հակակշիռների մեխանիզմը հստակեցնելու:

Եթե այդ խնդիրը չհաջողվի լուծել, ապա ԲՀԿ-ի կոալիցիա դառնալը ընդամենը կարագացնի այդ կուսակցության չեզոքացումը որպես գործոն, եթե ոչ, ապա հավանական է, որ ականատես կլինենք ԲՀԿ-ի վերակենդանացման, ընդ որում Ռուսաստանի եւ Արեւմուտքի համատեղ ուժերով, որոնց շահերից կբխի Սերժ Սարգսյանի համար այսպես սած հակակշիռ մահակ պահելու հեռանկարը ընդդեմ օրեցօր կարծրացող ՀՀԿ-ի:

Իսկ այդ իրավիճակը բնականորեն կերակարաձգի օլիգարխիկ թեւի կյանքը եւս 5 տարով: Ներիշխանական զարգացումների շրջանակում գործընթացի առանցքում կարծես թե հենց այդ տրամաբանությունն է, որին էլ ընդամենը ծառայում են ներկայիս ընտրական գործընացները:

Շատ ավելի կարեւոր ընտրություններ լինելու են հետընտրական ժամանակաշրջանում, որտեղ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու ընտրություն կատարել համակարգը եւս 5 տարով պահելու կամ համակարգի ներքին կառուցվածքն ու բովամդակությունը այլ մակարդակի բերելւ հեռանկարների միջեւ:

Ներքին իմաստով այդ ամենը հասարակության խնդիրների հետ ոչ մի կապ չունի, բայց նաեւ ակնհայտ է, որ հնարավոր փոփոխությունները արտացոլվելու են պետական կյանքում առնվազն այն պատճառով, որ դրանցում էական շահագրգռություն ունեն նաեւ արտաքին կենտրոնները, որոնց համար Հայաստանի ներքին տրանսֆորմացիաներն անհրաժեշտ են տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացների կոնտեքստում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ