15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանը զարմացնում է

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե ՄԻՊ նախկին 3 թեկնածուներն էլ համարվել են իշխանության թեկնածուները, բայց հանդես են եկել անսպասելի դիրքորոշումներով ու ստիպված էին հրաժարական տալ հանգամանքների բերումով: Փաշինյանը նշեց, որ ակնհայտ է, որ Թաթոյանը ‹‹իշխանությունների մարդն է››:

Ըստ Փաշինյանի՝ այդպիսի մարդիկ էին նաև նախկին օմբուդսմենները, բայց հետագայում օնբուդսմենները անկախացան ու օբյեկտիվ քայլեր արեցին և, փաստորեն, փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ ‹‹իշխանությունների մարդը›› իշխանությունների ասածն է անում: ‹‹Փաստն այն է, որ, օրինակ` Կարեն Անդրիասյանը շեղվեց իշխանության ասածներից: Նա հերքեց այն կանխավարկածը, թե իշխանության դրածոն ու խամաճիկն է››:

Փաշինյանը կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը: Ասաց` դժվար է եղել այս որոշումը կայացնելը: Փաշինյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն արդեն մեծ ճանապարհ է անցել ու բավականին շատ կայացած է: Փաշինյանը նշեց, որ իր վստահության քվեն տալիս է ոչ թե Թաթոյանին, այլ ՄԻՊ-ի ինստիտուտին, ապա հույս հայտնեց, որ Թաթոյանը բարեխիղճ կաշխատի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ