06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է Վահան Բաբայանի հրաժարականը

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նորմալ է վերաբերում այն փաստին, որ Վահան Բաբայանը վայր է դրել կուսակցության մամլո խոսնակի  լիազորությունները: Կան ներկուսակցական խնդիրներ և Վ. Բաբայանը այլևս չի ցանկանում շարունակել խոսնակի պարտականությունը:

«Վահան Բաբայանը մեր գործընկերն է, որևէ այլ տարաձայնություն՝ բացի մի քանի խնդիրներից՝ զուտ խոսնակի պարտականությունների հետ կապված, մենք չունենք: Այնպես որ՝ առաջիկայում մենք կներկայացնենք նոր խոսնակին,  չենք շտապում»,-նշեց ԲՀԿ ղեկավարը:

Լրագրողները Նաիրա Զոհրաբյանին հարց ուղղեցին՝ հնարավո՞ր է, որ Վահան  Բաբայանը հեռանա նաեւ ԲՀԿ-ի շարքերից: «Ես նման տրամադրություն բացարձակ չեմ տեսել, այդ հարցերը պետք է տաք Վահան Բաբայանին, նման խնդիր ԲՀԿ-ում չի քննարկվել, խոսքը բացառապես վերաբերվել է մամուլի խոսնակի պարտականությունների հետ կապված որոշակի խնդիրներին»:

Մեկ այլ դիտարկում, ըստ որի՝  ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնել-չմտնելու հետ է պայմանավորված Վահան Բաբայանի հրաժարականը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ