16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մարտի 1-ից սկսելու են էտել

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ:

Շարունակվում են նաև անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօյա խիստ հսկողությունը:

Մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները: Ներկրվում են նաև անհրաժեշտ թփեր և ծաղկատեսակներ: Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը: Հանձնարարվել է էտի մեկնարկից առաջ հանրությանը իրազեկել նախատեսված գործընթացի մասին՝ ավելորդ քննարկումները բացառելու նպատակով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ