24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարդգես Գասպարիի կալանքը բացառապես իրավական շրջանակներում է. Շարմազանով

Վարդգես Գասպարիի առողջական վիճակի, կալանավորման անիրավաչափության շուրջ այսօր ԱԺ-ում հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ ու կարծիքներ: Մասնավորապես պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Գասպարին առողջական խնդիրներ ունի, որոնց առկայության դեպքում վերջինիս կալանավորված պահելն անընդունելի է: Լեւոն Զուրաբյանն առաջարկեց խորհրդարանի անունից դիմել իրավապահներին, թե ինչ հիմքերով է կալանավորվել ակտիվիստը:

‹‹Ո´չ գրավոր, ո´չ բանավոր բողոք չի եղել, և նրա առողջական վիճակը համարվում է բավարար››,-Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով այս թեմային` Շարմազանովը նշեց,  որ  իրեն այս մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:

ԱԺ փոխխոսնակի խոսքով` Գասպարիի կալանավորման մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Գասպարին  նախկինում ունեցել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին և բազմաթիվ անգամ խախտել է դա, իսկ եթե խախտում է արվում, ապա օրենքի տառին համապատասխան՝  կարող են խափանման միջոցը փոխել կալանքով: «Վարդգես Գասպարիի կալանքը բացառապես իրավական շրջանակներում է»,-եզրափակեվ Էդուարդ Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ