05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հնդկական գյուղտեխնիկայից մինչեւ՝ հայկական գինի

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող, այդ թվում` խոշորագույն Դաշմեշ և Շաքթիման ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ` միևնույն ժամանակ կարևորելով արտադրանքի որակի և գնի հարցը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղտեխնիկայի արտադրությանն ու մատակարարմանն առնչվող մի շարք հարցեր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության շուրջ: Մասնավորապես հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` հայ ֆերմերների համար գյուղտեխնիկայի ցուցադրություններ կազմակերպելու, ինչպես նաև տեղում պահանջարկն ուսումնասիրելու նպատակով:

Այնուհետև Հնդկաստանում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է հայկական գինիների համտես, որտեղ ներկայացվել են երկու տասնյակից ավելի հայկական կարմիր և սպիտակ չոր գինիներ: Համտեսին հրավիրված էին ալկոհոլային խմիչքներ ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է հայ գինեգործության պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև Հայաստանում գինու արտադրության ներկա վիճակը: Նախարարը նաև հրավիրել է ներկաներին այցելել Հայաստան տեղում հայկական գինեգործական արտադրանքին և գինու արտադրության պայմաններին ծանոթանալու համար: Միևնույն ժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հնդիկ ներմուծողներին հայ գործընկերների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ: Հնդկական գինեգործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ հայտնել են, որ առաջիկայում կայցելեն Հայաստան հայ մասնագետների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու, փոխգործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես հայկական գինու արտահանման հնարավորության հարցը քննարկելու նպատակով:

Պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է նաև հանդիպում Հնդկաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հնդկաստանի հայկական համայնքը նույնպես ակտիվորեն կարող է ներգրավվել հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման գործում: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին, պատասխանել ներկաների հարցերին:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ