Վթար Իսակովի պողոտայում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Փետրվարի 21-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 34 TF 757 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին և ճամփաբաժան արգելապատնեշին, հրդեհվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը (Ա. Պ., ծնվ. 1984թ.) և ուղևորը (Ա. Դ., ծնվ. 1990թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Ա.Պ.-ը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Ա. Դ.-ը` «Էրեբունի» ԲԿ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ավտոմեքենայի դետալները շպրտվել են մոտակա «Nissan Tida» մակնիշի 39 OS 999 պ/հ ավտոմեքենայի վրա (վարորդ` Ա. Ա.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 22.51-ին: Այրվել է շարժիչի հատվածը և սրահը` մասնակի: