Րաֆֆին շնորհակալ է Սերժ Սարգսյանին /վիդեո/
”Դա փետրվարի 18-ին հայ ժողովուրդը պիտի որոշի, միանշանակ հայ ժողովուրդը պիտի ասի` այո, արդյունավետ է, որ գնահատվում է յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ, ով մեր երկրի աղն է, ողնաշարը և ապագան”,-այսօր Գառնիում լրագրողներին ասաց ”Ժառանգության” ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե արդյունավետ էր քարոզարշավի նման տարբերակը:
Թեկնածուն միայն ցանկանում է, որ հայ մարդը ունենա ազատ ընտրելու հնարավորություն: ”Նույնիսկ եթե չլինեն արդար ընտրություններ, մեծ անակնկալ պիտի մատուցենք ինքներս մեզ և հետո աշխարհին, ցույց տանք, որ հայ մարդը վերադարձել է Հայաստան”,-նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին` իր քարոզարշավին և ելույթներին հետևելու համար ու ասաց. ”Իմ հիմնական մրցակիցը շատ մանրակրկիտ հետևում է իմ խոսքերին ու պատասխանում է, լավ բան կա դրա մեջ, շատ լավ է, ես չեմ հեգնում, լավ է, որ անուղղակի ձեր միջոցով խոսում ենք իրար հետ, բանավիճում ենք”:
Մանրամասները` տեսանյութում