18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարդն իր հոգու մեջ մի տարածք պիտի ունենա, որը միայն իրենն է ու գրքինը

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Henaran.am-ն իր ընթերցողին կներկայացնի հարցազրույցների շարք, որտեղ քաղաքական գործիչները պատմում են, թե ովքեր են իրենց սիրելի հեղինակները, հերոսները և, իհարկե, նախընտրած գրքերը:

Մեր զրուցակիցը ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն է.

‹‹Գրքեր կարդացել եմ դեռ փոքր հասակից: Մարդու մոտ միշտ նախասիրությունները փոխվում են տարիների ընթացքում: Մարդն աճում է, փոխվում: Խոսելով հայ գրականության մասին՝ պետք է ասեմ, որ իմ ամենասիրելի գրողը եղել և մնում է Չարենցը: Համաշխարհային գրականությունից կառանձնացնեի Կաֆկային, Դոստոևսկուն, Ֆոլկներին, Հեմինգուեյին… Կարդալով այս հանճարներին՝ մարդը հասկանում է, որ կան հեղինակներ, ովքեր դասական են բոլոր ժամանակների համար››:

Պատգամավորը նշեց, որ այժմ գեղարվեստական գրքեր համեմատաբար ավելի քիչ է կարդում: ‹‹Վերջին ժամանակներս առավելապես մեմուարներ եմ կարդում: Իսկ այժմ Անդրեյ Կոնչալովսկու մոմուարներն եմ ընթերցում: Այս գիրքն ինձ դուստրս է նվիրել: Վերջին ժամանակներս շատ եմ կարդում նաև քաղաքականությանը վերաբերող գրականություն ու ուսումնասիրություններ: Գիրքը մարդուն միշտ հարստացնում է: Մարդն իր հոգու մեջ մի տարածք պիտի ունենա, որը միայն իրենն է ու գրքինը››, – ընդգծեց Կարինե Աճեմյանը:

Ամենասիրելի հորոսների մասին. ‹‹Գարեգին Նժդեհին համարում եմ մեծություն: Նա հերոս է: Իր մտքերը ու անցած ճանապարհը կարդալիս հասկանում եմ, որ նա մեծ հայրենասեր ու հանճարեղ մարդ է եղել: Իսկ այսօրվա հերոսն ինձ համար հայ զինվորն է՝ մեր քաջարի զինվորը, ով երբեք չի խուսափի հայրենիքին ծառայելու անձնվեր գործից ու հանուն հայրենիքի միշտ պատրաստ է զոհաբերել իր կյանքը››:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ