25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության հերթական՝ 12-րդ տարելիցը։

2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որը անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

Նախադեպը չունեցող գազանային սպանությունը կատարվել էր Եվրոպայի կենտրոնում, որտեղ 2 սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին անցնում։ Հունգարիան մարդասպանին ցմահ ազատազրկման դատապարտեց, որից 30 տարին՝ առանց համաներման իրավունքի։ Դատավճիռը կայացվել էր 2006թ., ապրիլի 3-ին։

Սակայն 6 տարի անց հունգարական իշխանությունները, իրենց թույլ տալով կաշառվել ադրբեջանական նավթադոլարներով, արդարության եւ օրինականության պատկերացումները փոխարինեցին այսրոպեական շահի հետ։ Սաֆարովին վերադարձրին հայրենի Ադրբեջան , որտեղ նա անմիջապես ազատ արձակվեց եւ հերոսի կոչում ստացավ։

Հիշեցնենք, որ հենց նույն օրը՝  2012թ. օգոստոսի 31-ին, պաշտոնական Երեւանը իր դիվանագիտական  հարաբերությունները խզեց Հունգարիայի հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ