Չեմպիոնների Լիգա. ֆավորիտների հաղթանակով /վիդեո/
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացավ 1/8 եզրափակիչի երկու հանդիպում: Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս բավական բարդ հաղթանակ տարավ իտալական «Ռոմայի» նկատմամբ: Առաջին կեսում ծավալվեց հավասար պայքար: Մասնավորապես չէր զգացվում մի թիմի գերակայությունը մյուսի նկատմամբ: Առաջին վտանգավոր պահն անգամ ստեղծեցին հռոմեացիները, սակայն Էլ Շարավիի հարվածը շեղ ստացվեց: «Ռեալը» պատասխանեց Մարսելոյի հեռահար ու անկասելի հարվածով, որը ևս անցավ դարպասաձողի կողքով:
Երկրորդ կեսում սերուցքայինները մեծացրեցին ճնշումն ու ի վերջո կարողացան հասնել ցանկալի արդյունքի: 57-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բոլորին զարմացրեց իր տեխնիկայով ու հեռահար հարվածներ կատարելու վարպետությամբ: Մարսելոյի փոխանցումից հետո նա գեղեցիկ հնարքով շրջանցեց պաշտպանին եւ հեռվից գրավեց դարպասը: Հանդիպման վերջնամասում փոխարինման դուրս եկած Խեսեն օգտագործեց Լուկա Մոդրիչի փոխանցումը և ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 2-0:
Օրվա մյուս խաղում բելգիական Գենտը» տանը պարտվեց գերմանական «Վոլֆսբուրգին»: Առաջին կեսը մոտենում էր ավարտին, երբ Յուլիան Դրաքսլերը կարողացավ առաջ մղել գայլերին: Ընդմիջումցի հետո «Վոլֆսբուրգը» ևս 2 գնդակ ուղարկեց հյուրընկալ տանտերերի դարպասը: Աչքի ընկան նույն Դրաքսլերն ու Մաքս Կրուզեն: Երբ խաղի ավարտին մնում էր 10 րոպե: «Գենտը» կարողացավ անել գրեթե անհնարինը: Նախ Սվեն Կումսը 80-րդ րոպեին, ապա նաև Կալիֆա Կուլիբալին 89-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեցին նվազագույնի, սակայն ոչ ոքի կորզել չկարողացան՝ 2-3: