09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոլորովին նոր մոտեցումներով ու գաղափարներով

Երևանում քաղաքապետարանի ենթակայության հինգ թանգարան է գործում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցը, Երևան քաղաքի պատմության, Ֆրիտյոֆ Նանսենի, Երևանի ժամանակակից արվեստի և Կարեն Դեմիրճյանի թանգարանները: Մշակութային այս օջախներում առկա հիմնախնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պատասխանատուները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հովհաննիսյանի հետ միասին շրջայցեր են կատարել թանգարաններում:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ աշխատանքային քննարկումների ընթացքում վեր են հանվել այն բոլոր կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են թանգարանների գիտահետազոտական, կրթական, արտաքին կապերի, տնտեսական և այլ Արվեստասեր հասարակությանը թանգարաններում առկա հարուստ ու ինքնատիպ հավաքածուն նորովի ներկայացնելու նպատակով կմշակվի հստակ քաղաքականություն, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ:

Հաշվի առնելով այն, որ այս տարի լրանում է Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15-ամյակը, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանն էլ կտոնի հիմնադրման 85-ամյակը, Ռուբեն Հովհաննիսյանը տնօրեններին առաջարկել է այս առումով ևս ներկայացնել նոր ու հետաքրքիր մտահղացումներ: Հանդիպումների շրջանակում առանձնակի կարևորվել է նաև երևանյան թանգարանների ակտիվ մասնակցությունը մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնակատարությանը, ինչպես նաև Երևանում արդեն հաճելի ավանդույթ դարձած «Թանգարանների գիշեր» միջոցառմանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ