Բանակցությունները դեռ շարունակվում են
Այսօր ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀՀԿ- ՀՅԴ բանակցությունները դեռ շարունակվում են:
«Բանակցությունների արդյունքի հրապարկման վերջնաժամկետ չի նշվել: Առանձին քաղաքական գործիչներ առանձին խոսակցություններ են տարել, բայց վերջնաժամկետ չի սահմանվել: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Դաշնակցության հետ համագործակցելու համաձայնություն կա: Առաջիկայում բոլոր այդ գործընթացների մասին առանձին հայտարություն կլինի: Այս պահին կարող եմ ասել, որ բանակցությունները շարունակվում են»,- ասել է Գագիկ Մելիքյանը:
Հարցին, թե վերջապես կողմերն չեն կարողանում ընդհանուր եզրահանգման գալ, ՀՀԿ ներկայացուցիչը նկատել է , որ ԶԼՄ-ները շատ են կարեւորություն տալիս պորտֆելների բաշխմանը:
«Նախ նշեմ, որ այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու առումով հստակ անուններ որևէ մեկը չի հնչեցրել, նման որոշում դեռ չկա: Դրանից բացի, պաշտոններն առաջնահերթ չեն: Դրանց առաջնահերթություն մի տվեք, դրանք երկրորդական խնդիրներ են: Ամենակարևորն ապագային միտված ծրագրային դրույթներն են, որոնց պետք է ուղղվի այդ երկու քաղաքական ուժերի համագործակցությունը: Պաշտոններն ու պաշտոնյանները ցանկացած պահի կարող են փոխվել»,- նշեց Մեիքյանը՝ հավելելով, որ հանրապետության նախագահի ելույթին պետք է հետևի ՀՀԿ- ՀՅԴ-ի հետ բանակցելու արագ գործընթացը: