17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Կոռուպցիոն սկանդալ նախարարի որդու շուրջ /վիդեո/

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին կարող է խառնված լինել կոռուպցիոն սկանդալի հետ՝ կապված ՆԳՆ-ի համար պետական գնումների մախինացիաների հետ։

Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ Այս լուրերի հիմք է դարձել մի տեսանյութ, որը մեծ թափով տարածվում է համացանցում։

Գաղտնի տեսախցիկը նկարահանել է, ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Ավակովի եւ այն ժամանակ ՆԳՆ փոխնախարար Սերգեյ Չեբոտարի խոսակցությունը՝ կապված նախարարության գնումների հետ։

«Ուկրաինսկայա պրավդա»-ի տեղեկություններով՝ Չեբոտարը մինչեւ նախորդ տարվա մայիս պատասխանատու էր ներքին գործերի նախարարության պետական գնումների համար։

Տեսանյութից հասկանալի է դառնում, որ Ավակովի որդուն նման անձը ցանկանում է ՆԳՆ-ի համար նախատեսված ապրանքը վաճառել։ Եթե այս ամենը հաստատվի, նրան ազատազրկում է սպառնում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ