19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի մրցույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է ՀՀ անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով` գունավոր և սև-սպիտակ տարբերակներով: Էսքիզը ներկայացնել էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումն այլ ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկի հանձնաժողովը, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշն ու կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված է մեկ գլխավոր (500.000 դրամ) և մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակ:

Աշխատանքները ներկայացնել բացառապես փակ ծրարով:

Փակ ծրարի ներսում տեղադրել թերթիկ՝ նշելով հեղինակի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե և հեռախոսահամար: Նույն թերթիկի վրա գրել 10 նիշից բաղկացած թվային կոդ` հայտի հեղինակի ցանկությամբ: Օրինակ՝ Մկրտչյան Արմեն Վիգենի: Ֆուչիկի 4, բն 8: Հեռ՝  +374 (000000) Կոդ՝ (0000000000):

Փակ ծրարի վերևի աջ անկյունում նշել միայն վերոհիշյալ կոդը:

Մրցույթի հետագա ընթացքին հետևելու համար առաջարկում ենք այցելել ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջ: Այդպես կարելի է հետևել մրցույթի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության: Ցանկալի է նաև մրցույթի մասին տեղեկատվության տարածումը սեփական ֆեյսբուքյան պրոֆիլների միջոցով:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է համապատասխան ստացական:

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մարտի 10-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (011) 52-39-22:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ