19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում հաստատվել են մոտ 16 հազար սիրիահայեր

Այսօր մասին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  հայտարարել է, որ Հայաստանում այս պահին բնակվում է մոտ 16 հազար սիրիահայ:

«2000­ից ավելի աշակերտներ ունենք, 500­-ից ավելի ուսանողներ, 300 եւ ավելի կայացած բիզնեսներ կան, որոնց կեսից  ավելին պետությունից է վարկ վերցրել` ամենաքիչ` 4 տոկոս տոկոսադրույքով եւ 5 տարի ժամկետով: Գումարը 15- ­20 հազար դոլար է, որը բիզնես սկսելու համար բավականին բարենպաստ է»,­- ասել է  Սփյյուրքի նախարարը:
Դիտարկմանը` սիրիահայերն ունե՞ն հարկային արտոնություններ, թե՞ ոչ, նախարարը նշել է. «Ոչ հարկային
արտոնություններ չունեն, բայց վարկ վերցնելու արտոնություն կա: Մյուս կողմից` մենք նրանց սովորեցնում ենք մեր օրենսդրությունը, մեկ ամիս շարունակ վերապատրաստում ենք, ինչպես նաև պարապում ենք ռուսաց լեզու,
արևելահայերեն: Ինտեգրման գործընթացը շատ արագ եւ հեշտ է կատարվում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ