Շրջադարձային
Անցած հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հասարակական-քաղաքական դաշտի չարդարացված սպասումները ըստ ամենայնի` կփարատվեն քիչ անց: Վաղը` փետրվարի 10-ին տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը, որը նախապես հայտարարվածից ավելի շուտ է հրավիրվել. ոչ թե հինգշաբթի, այլ չորեքշաբթի: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից:
Վերջինս նիստի օրակարգից մանրամասներ չներկայացրեց, ասաց` բոլոր հարցերը նիստից հետո: Գործադիրի այս նիստին թերեւս կտրվեն բազմաթիվ հարցականների պատասխաններ, որոնց հնարավոր տարբերակները մամուլը տեւական ժամանակ է քննարկում է. ինչ ձեւաչափով իշխող Հանրապետականը դաշինք կկազմի ՀՅԴ-ի հետ եւ կառավարման որ ոլորտները կբաշխվեն «հին ընկերներին»:
Ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, ով որտեղ կհայտնվի 2017-ի ոչ հեռավոր ճակատագրական վերադասավորումներից առաջ: Ահա այս հարցերի պատասխանները թերեւս վաղը ՀՀԿ-ի ղեկավար մարմնում վերջնական քննարկման կդրվի: Մինչ այդ, ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները այսօր էլ շարունակվում են` կուլիսներում շրջանառելով պաշտոնանկությունների ամենատարբեր հավանական եւ անհավանական սցենարներ: