13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանուն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պահպանության

Մեկնարկվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) նոր ծրագրիը, ինչը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցմանն ու կայուն կարգավիճակի ապահովմանը:

Դեռեւս 2014 թ-ին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ արդեն իսկ իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի ուսումնասիրությունը: Ինչի արդյունքում  արձանգարվել է ստորերկրյա ջրերի մակարդակի կտրուկ նվազում, ինչն պայմանավորված է եղել հիմնականում  ձկնաբուծարանների աճի եւ ջրօգտագործման անարդյունավետ կառավարմամբ: Ակնկալվում է, որ  եռամյա ԳԱՏՕ ծրագիրը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներին վերաբերող տվյալների արդիականացմանը, ընտրված 10 ձկնաբուծարաններում ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգի տեղադրմանը, ինչպես նաեւ ջրի և էներգիայի օգտագործման նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը:

Ակնկալվում է, որ կուսումնասիրվեն եւ ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկություններ՝ ձկնաբուծության նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափերի սահմանման նպատակով:

Հիշեցնենք, որ Աարրատյան հարթավայրն  ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական ՀՆԱ-ի 40 տոկոսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ