27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչական շրջանների ղեկավարների խնդրանքը

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը կոչով դիմել է բնակիչներին:

Հարգելի ավանցիներ,

Ավան վարչական շրջանում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:Սակայն տեղացող առատ ձյան պատճառով հնարավոր չէ ունենալ տեսանելի արդյունք:Խնդրում ենք լինել ներողամիտ և համբերատար :Ձյան ավարտից շատ կարճ ժամանակ հետո աշխատանքները կլինեն ավելի արդյունավետ և կունենան զգալի արդյունք:

Իսկ ահա Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի բնակիչներ

Նոր Նորք վարչական շրջանում ամբողջ գիշեր իրականացվել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ, համապատասխան բոլոր ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով, գործի է դրվել տեխնիկական ողջ ներուժը: Այս պահին ևս աշխատանքները շարունակվում են ակտիվ կերպով` փորձելով առավելագույնս մեղմել տեղումների հետևանքները:

Հավատացնում եմ ձեզ, որ տեղումների դադարից անմիջապես հետո աշխատանքների արդյունքը տեսանելի կլինի:

Պատճառված անհարմարությունների համար հայցում եմ մեր բնակիչների ներողամտությունը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ