21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան հյուրընկալվել է՝ ՀԱԿ-ում

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում  այսօր կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած Սահամանադրական հանրաքվեի, նրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ եւ հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո ստեղծված նոր քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:

Լեւոն Զուրաբյանը իր խոսքում ասել է. «Հայաստանի ներկա ընտրական համակարգը ուղղված է ոչ թե ժողովրդի կամարտահայտության իրականացմանը, այլ գործող իշխանությունների վերարտադրմանը եւ պետք է համախմբել Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական ու քաղաքական նախաձեռնությունների, ինչպես նաեւ միջազգային հանրության ջանքերը՝ այդ համակարգը արմատապես փոխելու համար»:

«Մեր հանձնառությանը հավատարիմ՝ մենք, հատկապես 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընթաց, շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ Հայաստանում ժողովրդավարական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ու թափանցիկության առաջընթացի շուրջ»,-  իր խոսքում մեջբերել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ  ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յոսենը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ