21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նաղդալյանը վստահ է

Այսօր ողջ օրը խորհրդարանում պատգամավորները բանավիճում էին Երևան քաղաքի բեռնաթափմանը ուղղված վարկային ծրագրի տրամադրման հարցի շուրջ, որի ընթացքում հնչեցին բավականին սուր ելույթներ: Կիսո՞ւմ եք արդյոք Ձեր ընդդիմադիր գործընկերների բարձրացված մտահոգությունները՝ հարցով դիմեցինք ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին.

-Կարծում եմ՝ ճիշտ չէ մայրաքաղաքի և մարզային բնակավայրերի հակադրումը, թեև ոչ ոք չի ժխտում, որ իսկապես մեր մարզային և շրջանային այլ քաղաքներում բավականին լուրջ խնդիրներ ունենք: Բայց նման համեմատությունը անտեղի է, քանզի կասկածից վեր է, որ յուրաքանչյուր երկիր իր մայրաքաղաքին առավելապես ուշադրություն է հատկացնում , աշխատում է դարձնել այն հնարավորինս բարեկարգ ու հարմարավետ: Այդ իմաստով մեր երկիրը նույնպես բացառություն չէ և դա ճիշտ մոտեցում է:

Երևան քաղաքում վերջին տարիներին հսկայական աշխատանքներ են կատարվում : Ե՛վ բարեկարգումը, և՛ հարմարավետությունը, և՛ քաղաքի գեղեցկությունը օրեցօր այն ավելի գրավիչ են դարձնում և տեսանելի բոլորի համար՝ թե՛ քաղաքի բնակիչների, և թե հյուրերի: Կարծում եմ, շատ կարևոր է նաև, որ այդ աշխատանքը շարունակական է:

Ինչ վերաբերում է Երևանի բեռնաթափմանն ուղղված ձեռնարկվող քայլերին, ապա կարելի է ասել, որ այս վարկային ծրագրի նախաձեռնումը վերջին տարիներին դրան միտված, թերևս, ամենալուրջ ծրագրերից է: Սա նաև ընդհանուր Հյուսիս-հարավ գլոբալ ճանապարհաշինական ծրագրի գաղափարի ամբողջացումն է, այսինքն՝ Երևանի շրջանցող ճանապարհի  կառուցումը կհանգեցնի նրան, որ հյուսիս- հարավ ճանապարհի այդ ռազմավարական նշանակությունն ու արդյունավետությունը էապես բարձրանա:

Այդ ճանապարհի կարևորությունն այսօր վիճելի չէ , որովհետև ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները՝ Իրան, Իրաք, Չինաստան, Վրաստանի հետաքրքրություններ Իրանի նկատմամբ , ԵԱՏՄ-ի ստեղծում և այլն , վկայում են, որ մի քանի տարի առաջ մեր իշխանությունների կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության նախաձեռնումը ժամանակին կատարված շատ ճիշտ քայլ էր:

Իհարկե, հասկանալի է, որ խորհրդարանականների և հանրության շրջանում կա որոշակի նեգատիվ վերաբերմունք վարկային ծրագրերի նկատմամբ , և դա պարզ է, որովհետև որևէ մեկին հաճելի չէ նոր բեռի ավելացում թե՛ բյուջեի, թե ապագա սերունդների վրա:

Նույնկերպ մտածում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, կիսում բոլոր մտահոգությունները, բայց դա ամեևին էլ չի նշանակում, որ չպետք է որևէ բան ձեռնարկել և ձեռքները ծալած նստել: Այսօրվա զարգացող աշխարհում իրականում վարկային ծրագրերով բավական մեծ աշխատանքներ են կատարվում , պետք է թե՛ կառավարությունը և թե՛ խորհրդարանը իր վերահսկողական լծակներով, իր հնարավորություններով անընդհատ ուշադրության կենտրոնում պահեն և ստեղծեն այնպիսի միջավայր, որպեսզի այս ծրագրերը լավագույնս իրագործվեն և այն արդյունավետությունը, որ ակնկալում ենք, արդարանա:

Այս իմաստով Երևանի բեռնաթափմանն ուղղված վարկային ծրագիրը շատ կարևոր է, որովհետև քաղաքի բազմաթիվ փողոցներ պարզապես խցանված են և գերծանրաբեռնված ՝ արդեն ոչ միայն աշխատանքային օրերին և երթևեկության պիկ ժամերին:

Մենք նաև ողջունում ենք Երևանի քաղաքապետարանին և մյուս այն մարմիններին , որոնք մասնակցել են այս վարկային ծրագրի մշակմանը, և վստահ ենք, որ սա լինելու է արդյունավետ նախագիծ, այնպես, ինչպես ժամանակին եղավ Սարալանջի մայրուղու կառուցումը, որը բավականին թոթափեց մեր քաղաքի շնչառությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ