22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Երաժշտական գործիքներ՝ շնորհալիներին

Երեւանի պարարվեստի պետական քոլեջում կայացել է երաժշտական եւ արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողություն:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառակությունը երաժշտական գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական եւ արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում»  ծրագրով՝  2015 թվականին:
Հիշեցնենք, որ 2007 թվականից սկսած  ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական եւ արվեստի դպրոցներում ազգային, փողային եւ լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային եւ փողային նվագարանների բաժիններ, եւ յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում:

Նախարարությունից նաեւ տեղեկացնում են, որ 2013 թվականին գերատեսչության կողմից իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Իրավիճակի բարելավման նպատակով՝ նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական եւ արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը:

Վերջինի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական եւ արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձեւավորվող մասնագիտական դասարանների սաներին եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Հ.Գ. 2013-2015 թթ. ծրագրի շրջանակում ձեռք բերված 271 երաժշտական գործիքները տրամադրվել են 101 երաժշտական եւ արվեստի դպրոցների 271 սաների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ