24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Ալիևը ականջ դներ Մարգարիտ Եսայանին

Տարօրինակ չէ՞, որ Հայաստանի Ազգային ժողովում և մամուլում հնչում են տեսակետներ, որ ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտությունը ձախողվել է, մինչդեռ Բաքվում Ադրբեջանի նախագահը խորապես հուսահատ, համարյա լացացնող ելույթներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ու աշխարհի անարդարության մասին:

Ինչու՞ է Իլհամ Ալիևը այդքան ծանր տանում Ռոբերտ Ուոլտերի զեկույցը մերժումը: Ջուրն ընկած փողե՞րն է ափսոսում, թե՞ իմիջը: Չէ, իհարկե, նա իրավունք ունի սեփական ժողովրդի հետ անկեղծանալ ու իր ծանր կյանքը պատմել՝ հարց է տալիս, չեն պատասխանում, ինչ ուզում է՝ չեն թողնում անի: Իրավունք ունի իր համար հասկանալի բացատրություն գտնել՝ կրկնակի ստանդարտներ:

Պատճառն էլ իրավունք ունի հնարել՝ կրոնական գործոն: Իրենց հարցերին չեն պատասխանում ու իրենց ուզածները չեն անում, որովհետև իրենք մուսուլման են, իսկ Եվրոպան իսլամաֆոբիայով է տառապում: Ամեն ինչում հայկական լոբբին է մեղավոր:

Բայց երբ այս աբսուրդից ուզում ես եզրակացություն անել, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, ռազմի դաշտում պարտվելուց հետո, պարտվում է և դիվանագիտական դաշտերում ու ինչպես առաջին դեպքում, երկրորդ դեպքում էլ փորձում է սեփական պարտությունը հաղթանակի վերածել՝ սա մեկ:

Երկրորդ՝ եթե իսկապես հայկական լոբբին է լուծում աշխարհի հարցերը, աշխարհն էլ իսլամաֆոբիայի ճիրաններում է, ինչու Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը, որոնց ղեկավարները քրիստոնյա են, որտեղ շրջանառվում են քրիստոնյաների ֆինանսները, նավթի ու մանաթի գինը ընկնելուց հետո, չթողեցին, որ Ալիևը գոնե մի տաս օր տխրի, վեր կացան, հասան Բաքու, որ փող տան՝ Ադրբեջանը, իսկ իրականում Իլհամ Ալիևի իշխանությունը փրկելու համար:

Եթե այդքան սկզբունքային է ու կրկնակի ստանդարտների դեմ, ուրեմն պիտի քրիստոնյաների փողերով փրկությունից հրաժարվի, ի՞նչ մուսուլման, որի հույսը անհավատներն են:
Եվ՝ երրորդ՝ վերջերս Իլհամ Ալիեւնը Դավոսում հայտարարեց, որ նավթի գնի անկման պատճառով ինքը գտնվում է հոգեկան հյուծվածության մեջ, առաջարկում եմ, մի տարբերակ էլ կա՝ թող դարձի գա ու քրիստոնյա դառնա՝  և հարցերին կպատասխանեն, և ֆոբիաները չեն խանգարի, և՝ հայկական լոբբին, թե չէ կյանք չէ՝ մի օր Եվրախորհրդարանը, մի օր Եվրոպայի խորհուրդը, մի օր Եվրամիությունը՝ քննադատում են ու քննադատում:
Կրկնակի, չէ բազմակի ստանդարտներ են:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ