24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի քանի օրից Շարմազանովը կասի

ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  կոռեկտ չի համարում խոսել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ընթացքի մասին: Այդ մասին ասաց նա լրագրողների հետ զրույցում:

«Ինչպիսի ընթացք կստանա, գուցե ես շատ բան գիտեմ, բայց քանի որ դեռ չենք ավարտել քննարկումները, կոռեկտ չի լինի, որ ես գնահատականեր տամ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին` եթե ՀՀԿ-ն բաց է համագործակցության համար, արդյո՞ք ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ եղել է, Շարմազանովը պատասխանեց. «Նայած` ով ինչ է հասկանում, թե ինչ ասել է համագործակցություն: Եթե հաշվի առնենք այն, որ ԲՀԿ-ն ընդունել է նախագահի առաջարկը և մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին, այնուհետև նաև կողմ է արտահայտվել, կողմ է քվեարկել 2016 թվականի բյուջեի նախագծին, արդեն իսկ նշանակում է, որ համագործակցություն կա: Ի՞նչ համագործակցություն նկատի ունեք` պաշտոնների բաժանո՞ւմ կամ պատասխանատվության ստանձնո՞ւմ, դրա մասին չեմ կարող որևէ բան ասել: Ես կհորդորեի սպասել մի քանի օր, երբ կավատվեն որոշակի քննարկումները, այդ ժամանակ միգուցե ես ձեզ ասելու բան ունենամ»:

Շարմազանովը անդրադարձավ  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից արված հայտարարությանը, ըստ որի  ՀՀԿ-ն հեղինակազրկված է, սակայն դա չի խանգարի համագործակցության ընթացքին: « Ես երեկ էլ հորդորել եմ իմ բարեկամին` զգացմունքային արտահայտություններ և եզրույթներ չօգտագործել: Հուսով եմ` իմ լավ բարեկամ, իմ կողմից հարգված Արմեն Ռուստամյանը կընդունի իմ բարեկամական առաջարկները»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ