29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լինել, թե չլինել

Այն բանից հետո, երբ Դաշնակցության մաս կազմելը իշխանական համակարգին այլևս տեխնիկական հարց է, առաջնային է դառնում հարցը՝ արդյոք պատրաստվում է վերադառնալ իշխանության ճամբար եւ ՀՀԿ-ի հետ մաս կազմել իշխանական կոալիցիայի «Բարգավաճ Հայաստանը»: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով՝ այս պահին ԲՀԿ-ն շարունակում է քննարկումները իշխանության հետ կոալիցիոն հնարավոր ընտրության շուրջ:

Բավական ուշագրավ պատկեր է ձևավորվել. կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը դեմ է ՀՀԿ-ի ձեռքը հրապարակ սեղմելուն և այդ մասին վերջինս հայտարարել է՝ նշելով, թե առևտուր չեն արել և չեն անում պորտֆելներ ստանալու դիմաց իշխանության մաս կազմելու նպատակով:

Հակառակ Նաիրա Զոհրաբյանի գործարար թևը, որ սովորության համաձայն տնտեսական երաշխիքներ է փնտրում վերևներում կողմ է ՀՀԿ-ի հետ երբեմնի «անշառ» հարաբերությունները վերականգնելուն: ԲՀԿ քաղաքական դեմքերից Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը կողմ են ՀՀԿ-ի հետ համագործակցությանը:

Ինչևէ, առաջիկայում ԲՀԿ-ն կհրապարակի վերջնական որոշումը: Մինչ այդ, հիշեցնենք, որ ԲՀԿ-ն կողմ է եղել սահմանադրական բարփոխումներին և վարչապետ Հովիկ Աբրահամյանի բյուջեին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ