06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում կազմակերպվի կարտոֆիլի ալյուրի արտադրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հյուրընկալել են կարտոֆիլի վերամշակման հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերին:

Ինչպես հայտնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը հանդիպման սկզբում ներկայացնելով ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը` պարոն Յոս դեն Բոերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին տեղեկացրել է, որ «Ֆրանկ մյուլլեր» ընկերության հիմնադիր, շվեյցարահայ խոշոր գործարար Վարդան Սրմաքեշի կողմից իրականացվող Շիրակի զարգացման ծրագրի շրջանակում քննարկվել է մարզում կարտոֆիլի վերամշակման արտադրության կազմակերպման հնարավորությունը:

Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել կարտոֆիլի ալյուրի (ֆլեյքի) արտադրություն, որի նպատակով կսպառվի տարեկան շուրջ 70 հազար տոննա կարտոֆիլ: Այս ծրագրով հետաքրքրված է կարտոֆիլի վերամշակման աշխարհի հինգ խոշորագույն ընկերությունների թվում դասվող հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորմամբ մասնակցել Հայաստանում վերամշակման գործարանի կառուցմանը:

«Կարտոֆիլի վերամշակմանն ուղղված ծրագրի իրականացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Մեր երկրում տարեկան արտադրվում է շուրջ 750 հազար տոննա կարտոֆիլ, այս առումով մենք ինքնաբավ ենք. կարողանում ենք ոչ միայն ներքին պահանջարկն ամբողջությամբ բավարարել, այլև արտահանել: Կարտոֆիլի վերամշակման կազմակերպումը հնարավորություն կընձեռի հաջողությամբ լուծել դրա պահպանման և հետագա օգտագործման խնդիրը», – իր խոսքում ասել է նախարարը:

Ընդգծելով, որ Հայաստանի մարզերի` հատկապես Շիրակի և Գեղարքունիքի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են կարտոֆիլի արտադրության համար` նախարարը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում կարտոֆիլի ալյուրի արտադրության կազմակերպումը կլինի ոչ միայն արդյունավետ, այլև կնպաստի կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացմանը:

Հանդիպման ընթացքում հյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Շիրակի մարզ` տեղում արտադրության կազմակերպման համար պայմաններին ծանոթանալու նպատակով:

Նախարարն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ծրագրի իրականացման ընթացքում, այդ թվում` նաև խորհրդատվական  ծառայությունների մատուցման, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության հարցում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ